Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    12.05.2017| 00:03
    Քրիստոս, Աստծու Որդի, որ ներողամիտ ես ու բարեգութ, Արարչական սիրովդ գթա մեր հանգուցյալներին, Հիշիր նրանց այն մեծ օրը, երբ Քո արքայությամբ պիտի գաս:
  • Աղոթարան

    Աղոթարան

    10.05.2017| 00:27
    Արդ, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ Հիսուս Քրիստոս` բարերար, ողորմած, մարդասեր, անոխակալ և անհիշաչար։ Քո մարդասիրությամբ այցելությո՛ւն արա Քո մեղանչած ծառայիս և մի՛ հատուցիր ինձ ըստ իմ չար գործերի։
  • Աղոթարան

    Աղոթարան

    05.05.2017| 00:29
    Արդ, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ Հիսուս Քրիստոս՝ բարերար, ողորմած, մարդասեր, անոխակալ և անհիշաչար, ընդունի՛ր իմ աղոթքներն ու խնդրվածքները, որ պաղատում և հայցում եմ Քեզնից ինձ ու բոլոր հավատացյալների համար:
  • Աղոթարան

    Աղոթարան

    28.04.2017| 08:00
    Երբ Դու գաս երկնքից ահեղ փառքով ու հրեշտակների անթիվ դասերով, ողջ տարերքը, երկնայինները և երկրայինները զարհուրելով կդողան, Քո զորությանը նայելով՝ կսարսեն անմահ Թագավորիդ, անճառ Դատաստանիդ և աններելի պատուհասիդ ահեղ փառքից:
  • Աղոթարան

    Աղոթարան

    25.04.2017| 09:50
    Վախճանիս օրը բարի հրեշտա՛կ առաքիր ինձ մոտ, որպեսզի քաղցրությամբ ավանդեմ հոգիս: Առաջնորդի՛ր իմ հոգին ընթանալու սրբերի ուղիղ ճանապարհով և կործանի՛ր դարանակալ գազանին:
  • Աղոթարան

    Աղոթարան

    21.04.2017| 00:02
    Քեզ մոտ բարեխոս ունենք առաքյալներին, մարգարեներին և բոլոր սուրբ մարտիրոսներին, հայրապետներին ու վարդապետներին:
  • Աղոթարան

    Աղոթարան

    14.04.2017| 00:25
    Սրբուհի Աստվածածնի և Հովհաննես Կարապետի, Ստեփանոս Նախավկայի, Գրիգոր Լուսավորչի և Քո բոլոր սուրբ վկաների բարեխոսությամբ լսի՛ր ինձ՝ եղկելիիս, և ողորմի՛ր մեղավորիս: Փնտրի՛ր կորածիս, ձե՛ռք մեկնիր գլորվածիս, առաջնորդի՛ր մոլորվածիս, խավարից դեպի լո՛ւյս հանիր ինձ և ազատությո՛ւն շնորհիր հոգուս:
  • Աղոթարան

    Աղոթարան

    11.04.2017| 00:05
    Ողորմի՛ր, Տե՛ր, մեր եղբայրներին, ծնողներին ու իմ բոլոր արյունակից մերձավորներին, կրոնավորներին ու միանձնյա ճգնավորներին, նրանց, ովքեր մեզ ողորմություն պարգևեցին և ովքեր հանձնարարեցին մեր աղոթքներում հիշել իրենց. ողորմի՛ր, Բարերա՛ր, և տո՛ւր ըստ յուրաքանչյուրի կարիքի:
  • Աղոթարան

    Աղոթարան

    04.04.2017| 00:02
    Տե՛ր, խաղաղությո՛ւն շնորհիր Քո սուրբ Եկեղեցուն և տո՛ւր բոլոր հավատացյալներին՝ թագավորներին և իշխաններին, զորքերին ու զորավորներին՝ ռազմի դաշտում հաղթել անօրեն բռնավորներին:
  • Աղոթարան

    Աղոթարան

    31.03.2017| 00:33
    Տե՛ր, Քո բարկության ցասումը հե՛տ դարձրու ինձնից, որ տրտմեցրի Քեզ իմ բազում մեղքերով: Որողմի՛ր Քո դեմ ապստամբածիս, ցրի՛ր մեղքերիս սաստիկ դիզված կույտերը և միտքս բևեռի՛ր Քեզ ծառայելու քաղցր լծին: